Հայաստանը ներկայումս դասվում է ցածր ծնելիության երկրների շարքին: Այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ մեկ կինն ունենա առնվազն 2.2 երեխա, Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, այդ ցուցանիշը 2010 թվականին կազմել է մոտ 1.74:
Այս ցուցանիշով ՀՀ-ն զգալի զիջում է հարևան երկրներին, մասնավորապես՝ Վրաստանում 1.58 է, Ադրբեջանում՝ 2.16, Թուրքիայում՝ 2.15, Ռուսաստանում՝ 1.4:
Նշենք, որ Հայաստանում ծնելիությունը տարեցտարի նվազում է, մասնավորապես վիճծառայության տվյալներով՝ 2010թ. ծնվել է 44,825 երեխա, 2011թ. ծնվել է 43,447 երեխա, 2012-ի ցուցանիշը դեռ չի ամփոփվել, սակայն 1990-ականների կեսերին ՀՀ-ում ծնելիությունը հասնում էր մոտ 50 հզ-ի:










































