Քելլի Օսբորնն ընդունել է սիրելիի` Մեթյու Մոսսհարթի ամուսնության առաջարկը: Զույգը անմիջապես նշանադրությունից հետո անցել է հարսանիքի նախապատրաստություններին, որի կոնկրետ օրը դեռևս չի նշվում:
Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի Օսբորնի համար: Նա շատ երջանիկ է և աներևակայելի հուզված:
Նրա ընկերներից մեկն ասել է, որ Քելլին աշխարհի ամենաերջանիկ կինն է, և որ նրանք սիրահարված են ու երջանիկ են միասին: Նա նշել է, որ Մեթյուն հիանալի երիտասարդ է, ում հետ Քելլին իրեն պաշտպանված է զգում:




































