Իսրայելի փորվարչապետ Սիլվան Շալոմի խոսքով՝ հրեական պետությունը ստիպված կլինի ուժ կիրառել, եթե քիմիական զենքը հայտնվի սիրիացի կամ լիբանանցի գրոհայինների ձեռքին, քանի որ «դա արմատապես կփոխի այդ կազմակերպությունների հնարավորությունները», հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ վտանգավոր դրություն է Իրանի խամաճիկ տարածաշրջաններում, մասնավորապես մասնատվող Սիրիայում և նրա քիմիական զենքի հետ կապված։ Նրա խոսքով` Մերձավոր Արևելքը չի սպասում, որ ավարտվի Իսրայելում կառավարության կազմավորումը, որի համար իրենք պետք է համարձակ և վճռական լինեն, պետք է պատրաստ լինեն ցանկացած իրադարձության։





































