Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը մեկնաբանել է թիմի պարտությունը Բունդեսլիգայի 18-րդ տուրում: «Բավարիա»-ի մեկնարկային կազմում էին Բաստիան Շվայնշտայգերն ու Խաբի Ալոնսոն, ինչը, Բեկենբաուերի կարծիքով, սխալ ընտրություն էր:
«Ալոնսոն ու Շվայնշտայգերը միաժամանակ խաղադաշտում արդյունավետ չեն: Այդ պարագայում չափազանց մեծ շեշտադրում է արվում պաշտպանության վրա: Դա «Բավարիա»-ի խաղային փիլիսոփայությունը չէ. Գվարդիոլան սխալվել է:
Շվայնշտայգերն ավելի լավ է հարձակվում, քան Ալսոնսոն, իսկ վերջինս ավելի լավ պաշտպանվում է: Պետք է ընտրություն կատարել նրանց միջև»,- Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն «Վոլֆսբուրգ»-ին զիջեց 1:4 հաշվով: Մյունխենյան ակումբը 45 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «գայլեր»-ը 37 միավորով երկրորդն են:





































