Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Ժողովրդավարական Հայրենիք»-ը դիմում է Արցախի ազատամարտի մասնակից Պարգև Սրբազանին

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «2015թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կանխվեց «Ազատ» Արցախի մուտքի մոտ` ոհմակի կողմից, որոնց զգալի մասը կրում էին ոստիկանական համազգեստ:

Կատարվածը, եթե ներկայացվեր առանց մեկնաբանության, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կձևավովեր, որ Ադրբեջանական դիվերսիոն գումարտակ է ներթափանցել Հայաստան:

Միայն ոխերիմ և մարդկային կերպարանք չունեցող թշնամին չէր թողնի նահանջի միջանցք և կշարունակեր հետապնդել:

Այնուամենայնիվ, մեր հասարակության համար ծանոթ ձեռագիր է, ինչի ականատեսն ենք եղել 2003թ. ապրիլի 12-ի գիշերը` Բաղրամյան պողոտայում, 2007թ. մայիսի 9-ին` Նալբանդյան փողոցում, և 2008թ. մարտի 1-ին:

Ոհմակը թույլ չտվեց Արցախ մուտք գործեն նրանց, որոնք, ժամանակին, առանց վարանելու, իրենց կյանքը նվիրաբերել էին Արցախ աշխարհին: Այսօր նրանց ընտանիքների ներկայությամբ նսեմացնում ու ծեծի են ենթարկում, ինչը, ժամանակին, թուրքի երազանքն է եղել:

Մենք դիմում ենք հասարակության կողմից մեծ հարգանք վայելող, նաև Արցախի ազատամարտի մասնակից Պարգև Սրբազանին` համացանցում վերոնշված կադրեր տեսնող, սահմանը պահող զինվորին արդյո՞ք հավատ կներշնչի օր ու գիշեր իշխանական ու ոչ իշխանական քարոզչությունը հայրենասիրության ու միասնության մասին, և այն դեպքում, երբ իրական թշնամին յուրաքանչյուր օր երազում ու փորձում է մտնել մեր տունը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, խորը ցավ ապրելով կատարվածի համար, դիմում է ամբողջ հայությանը` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ժամանակն է սթափվենք, խեղդենք մեր միջի ստրուկը և հասկանանք, որ որևէ տարբերություն չկա օտար զավթիչի և սեփական օլիգարխիկ զավթիչների միջև:

Ժամանակն է անհրաժեշտ պահին ոտքի կանգնենք և մեր Հայրենիքը ազատագրենք ոչ միայն զավթիչներից, այլև նրանց թողած կեղտոտ ժառանգությունից:
Աստված օգնական Հայ ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում