Իտալիայի A Սերիայի 22-րդ տուրում կայացան մի քանի հանդիպումներ: Մեծ անակնկալներ այս խաղարկային օրվա ընթացքում չգրանցվեցին:
«Միլան»-ը արտագնա խաղում կարողացավ հաղթանակ տանել «Ատալանտա»-ի նկատմամբ՝ խաղի ընթացքում ունենալով բավականին լուրջ խաղային ու տարածքային առավելություն:
«Ուդինեզե»-ն ընդունել էր «Սիենա»-ին ու կարողացավ հաղթանակ տանել, իսկ «Կալյարի»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Պալերմո»-ի հետ:
«Ատալանտա» – «Միլան»՝ 0:1
Գոլը՝ Էլ-Շարավի, 29՛
«Ուդինեզե» – «Սիենա»՝ 1:0
Գոլը՝ Մուրիել, 36՛
«Կալյարի» – «Պալերմո»՝ 1:1
Գոլերը՝ Տիագո Ռիբեյրո, 90՛ – Իլիչիչ, 30՛






































