Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 43 183 ծնված: Այդ թիվը 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.4%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով աճել է, համապատասխանաբար, 0.5 պրոմիլային կետով և կազմել 14.3 կետ՝ 2013թ. 13.8-ի փոխարեն:
2013թ. ծնվել է 22 152 տղա, 2014թ.՝ 22 956 տղա, այդ տարիներին, համապատասխանաբար, 19 638 և 20 218 աղջիկ:
2014թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի (ծնունդների և մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը 2014թ. կազմել է 15 311 մարդ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 4.9%: Բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, կազմել է 5.1‰, 2013թ. հունվար-դեկտեմբերի 4.8‰ համեմատ:




































