BlackRock Inc. ներդրումային ընկերությունը առաջարկել է գործարքի շրջանակներում Twitter Inc.-ի բաժնետոմսերը գնել 80 միլիոն դոլարով: Գործարքի շրջանակներում միկրոբլոգների ցանցը 9 միլիարդ դոլար է գնահատվել: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal ամսագիրը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
2011-ից սկսած ընկերության բաժնետոմսերը գնել են մասնավոր ներդրողներ՝ դրանք գնահատելով 8,4 միլիարդ դոլար:
Ստեղծման պահից սկսած Twitter-ում 1 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել: Ենթադրվում է, որ այս անգամ վաճառողները կլինեն Twitter-ի նախկին աշխատակիցները:









































