ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հակամարտության սրումը վկայությունն է այն վատ որոշումների, որոնք Պուտինն ընդունում է Ռուսաստանի անունից։
Ամերիկացի նախագահը կրկին ընդգծել է, որ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի համար կավարտվի ոչ թե շահով, այլ մեծ կորուստներով։
«Անցել են այն օրերը, երբ հողերի նվաճումը մեծ ազգի բանաձև էր»,- ասել է Օբաման։
Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ վերջին տարում Պուտինն ընդունել է ինքնաբուխ և չմտածված որոշումներ, քանի որ անցած տարվա ձմռան իրադարձությունները ռուս առաջնորդին անակնկալի են բերել։
Օբաման նշել է, որ առանձնակի լավատեսություն չունի Պուտինի հետ բանակցությունների հաջողության առումով։ Նա նշել է, որ բանակցություններում Պուտինը մի բան է ասում, հետագա գործողություններում՝ այլ բան։
Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին անջատողականներին ֆինանսավորելու, նախապատրաստելու և զինելու մեջ։
«Նա հետ է նայում, ոչ թե առաջ։ Հավանաբար ապագայում նա կփոխի իր տեսակետը։ Իսկ մենք դեռ պետք է կոշտ դիրքորոշում զբաղեցնենք»,- ասել է Օբաման։