1967 թվականի հունվարի 27-ին ստորագրվել է «Պայմանագիր տիեզերական տարածության հետազոտմանն ու կիրառմանն ուղղված պետությունների գործունեության սկզբունքների մասին» միջկառավարական փաստաթուղթը, որը դարձել է միջազգային տիեզերական իրավունքի հիմք: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Սկզբում պայմանագիրը կնքել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԽՍՀՄ-ը: Այսօր պայմանագրի մասնակից է ավելի քան 100 երկիր:
Փաստաթղթի առաջին հոդվածում ասվում է, որ տիեզերական տարածքի, ներառյալ Լուսնի և երկնային այլ մարմինների հետազոտումն ու կիրառումը իրականացվում է հօգուտ և ի շահ բոլոր երկրների՝ անկախ նրանց տնտեսական և գիտական զագացածության մակարդակից, և որ տիեզերքը ողջ մարդկության սեփականությունն է:
Այլ սկզբունքներ արգելում են մասնակից պետություններին միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի ցանկացած զենք տեղակայել երկրի ուղեծրում, Լուսնի կամ այլ երկնային մարմնի վրա կամ տիեզերական տարածքում գտնվող կայանում:









































