Քեթի Փերին արդեն նմանակ ունի: Մեղարմոմե կրկնօրինակի՝ իր նախատիպին նման լինելու մեջ համոզվել են Հոլիվուդի բնակիչները և աստղերը:
Պատճառը, սակայն, Մադամ Տյուսոյի թանգարանի նոր կերտվածքի կատարելությունը չէ: Գաղտնիքը փոփ աստղի շպարն է: Բայց այդ ամենը չի խանգարել Փերիին՝ աշխուժորեն շփվել երկրպագուների հետ և իր կրկնօրինակի դիրքն ընդունել, գրում է Spletnik-ը:








































