Իրաքում խորհրդարանը արգելել է 3-րդ կառավարական ժամկետի համար վերընտրել վարչապետին, նախագահին և խորհրդարանի խոսնակին: Այս օրենքը հակասում է Իրաքի ներկայիս վարչապետ Նուրի էլ-Մալիկի շահերին, նշում է Rbc-ն:
Օրենքին կողմ են քվեարկել խորհրդարանի սունի անդամները, քրդերը և որոշ շիաներ: Շիաների մեջ գտնվող վարչապետի կողմնակիցները մտադիր են բողոքարկել օրենքը: Բացի դրանից՝ օրենքը դեռ պետք է հաստատվի նախագահի կողմից:
Խորհրդարանական ընտրությունները Իրաքում տեղի կունենան 2014թ.: Ներկայիս վարչապետը ղեկավարում է կառավարությունը 2005-ից:







































