Ինչպես տեղեկացնում է «Շիրակ»-ի պաշտոնական կայքը, հունվարի 26-ին «Շիրակ»-ն ավարտել է իր առաջին հավաքն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին հավաքի վերջին օրը գյումրեցիներն ուժերը չափել են գործող չեմպիոն «Ուլիս»-ի հետ:
Հաղորդման համաձայն՝ ինչպես և այս տարվա առաջին հանդիպմանը, Վարդան Բիչախչյանը փորձարկել է երկու տարբեր կազմեր հանդիպման ընթացքում: Այս հանդիպմանը մասնակցել են նաև թիմի նորեկներ Դավիթ Մարիկյանը և Սամուել Կյերեն:
Առաջին խաղակեսում «Շիրակ»-ը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Արթուր Հարությունյան, Կարեն Ալեքսանյան, Արման Թադևոսյան, Կադիո Բորիս, Սամուել Կյերե, Լի Լամին Յորո, Կարեն Մուրադյան, Տիգրան Դավթյան, Արա Մկրտչյան, Անդրանիկ Բարիկյան, Արամ Թոսունյան:
Երկրորդ խաղակեսում «Շիրակ»-ն ուներ հետևյալ կազմը՝ Նորայր Աբրահամյան, Աղվան Դավոյան, Գևորգ Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Դավիթ Մարիկյան, Էդուարդ Փանոսյան, Արմեն Տիգրանյան, Արթուր Դավթյան (Արման Ասլանյան), Լևոն Պաչաջյան, Դավիթ Հակոբյան, Արամ Մուրադյան (Դավիթ Ղանդիլյան):
Երկրորդ խաղակեսի 30-րդ րոպեին Լևոն Պաչաջյանն իրացրել է տուգանային հարված, որից հետո գնդակը դիպել է «Ուլիս»-ի պաշտպանի ձեռքին, և մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ է իրացրել Դավիթ Հակոբյանը:
«Շիրակ»-ի երկրորդ հավաքն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նախատեսված է անցկացնել հունվարի 28-ից փետրվարի 9-ը:








































