ԱՄՆ-ն արձակել է հետազոտական SMAP արբանյակ՝ ուսումնասիրելու համար գետնի խոնավությունը, որից ստացված տեղեկատվությունը թույլ կտա կատարելագործել ջրհեղեղների ու երաշտների կանխատեսումը:
Հետազոտական տիեզերական SMAP սարքը մեկնարկել է այսօր, Երևանի ժամանակով ժամը 17.22-ին՝ Վանդենբերգի օդակայանից:
Ի սկզբանե արձակումը նախատեսված էր հինգշաբթի, բայց եղանակային և տեխնիկական պատճառներով այն երկու անգամ հետաձգվել է:
ԱՄՆ-ում հույս ունեն, որ արբանյակից ստացված տվյալները թույլ կտան գիտնականներին ավելի լավ հասկանալ ջրի շրջապտույտը և մոլորակի ածխաջրածնային ցիկլը:







































