Լիբանանի հարավում՝ «Հըզբոլլահ»-ի տիրապետության տակ գտնվող տարածքում, ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «Ալ-Մուստակբալ» տեղի հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ պայթել է «Հըզբոլլահ»-ի զենքի պահեստներից մեկը: Տուժածների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հարակից շինություններին մեծ վնաս է հասցվել:
«Հըզբոլլահ»-ի գրոհայինները շրջափակել են պայթյունի վայրը և մի քանի ժամ այնտեղ արգելել են իշխանության ներկայացուցիչների մուտքը:









































