Իսպանիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել իսպանական մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ՝ մասնակցելու «Հանուն փոփոխությունների երթ»-ին, որի անցկացման կոչով հանդես է եկել ձախերի նոր քաղաքական կուսակցությունը՝ «Մենք կարող ենք»:
Ինչպես հայտարարել է «Մենք կարող ենք» կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը՝ «2015-ը պետք է դառնա Իսպանիայում վճռական փոփոխությունների տարի, երբ ժողովուրդը կազատվի անձնական շահերով առաջնորդվող քաղաքական գործիչների արտոնյալ խմբից»:
Կուսակցությունը ցույցին մասնակցելու կոչ է արել բոլոր քաղաքացիներին:








































