Լոնդոնի «Չելսի»-ի նորեկ Խուան Կուադրադոն հրաժեշտ է տվել «Ֆիորենտինա»-ի երկրպագուներին:
«Ֆլորենցիան միշտ իմ սրտում կմնա: Այստեղ հրաշալի մարդիկ են ապրում: «Ֆիորենտինա»-ն ինձ կարիերաս սկսելու հնարավորություն է տվել: Այստեղ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ, ինչի համար անչափ շնորհակալ եմ:
Այժմ ես նոր մարտահրավեր ունեմ, նոր զգացումներ, նոր խնդիրներ: Բայց Ֆլորենցիան ընդմիշտ իմ սրտում է: Շնորհակալ եմ բոլորին»,- Twitter-ի իր էջում գրել է կոլումբիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Կուադրադոն Լոնդոն է ժամանել: Նա բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Չելսի»-ի հետ: Լոնդոնյան ակումբի կազմում ֆուտբոլիստը հանդես կգա 74 համարի մարզաշապիկով:







































