Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգի համանուն վարչական կենտրոնում շաբաթ օրը մահապարտ-ահաբեկչի գրոհի հետևանքով զոհվել է ոստիկանության 10 աշխատակից, վիրավորվել ավելի քան 20 մարդ, հաղորդում է Khaama Press-ը։
Աֆղանստանի ԱԳՆ «Հյուսիս» գոտու մամլո քարտուղար Լալ Մոհամմադ Ահմադզայը ԶԼՄ-ներին հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել են Քունդուզի ոստիկանության արագ արձագանքման ուժերի պետը և ՃՈ պետը։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խիտ բնակեցված շրջանում տեղական ժամանակով 17։00-ին (16։30-ին՝ Երևանի ժամանակով), երբ մարդիկ շուկաներից առևտուր անելիս են եղել։ Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է ականապատ մոտոցիկլետի վրա՝ ոստիկանական ավտոշարասյան անցնելու ժամանակ։
Քաղաքային հիվանդանոցի բուժաշխատողները հաղորդել են, որ շատ քաղաքացիական անձանց են բերում իրենց մոտ, և նրանց թիվը կարող է աճել։
Ներկայումս հակակառավարական ոչ մի զինված խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։