Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնը: B մրցաշարում պայքարը շարունակում է Սերգեյ Մովսիսյանը:
Այսօր կայանում է 12-րդ տուրը: Մովսիսյանի հակառակորդն էր Գրանդելիուս Նիլսը, ում դեմ Մովսիսյանը պայքարում էր սպիտակ խաղաքարերով:
Պարտիան խաղաղ ելքով ավարտվեց 52-րդ քայլին:
Տասներկու տուրից հետո Մովսիսյանն իր ակտիվում 8 միավոր ունի:






































