2012թ. ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ տարեկան միջին փոխարժեքը կազմել է 401.76 դրամ, նախորդ տարվա համեմատ դրամն արժեզրկվել է 7.86%-ով (2011-ին՝ 372.5 դրամ):
Հիշեցնենք, որ հունիսին դոլարի փոխարժեքը հասավ 414.63 դրամի, այնուհետև հետզհետե նվազեց:
ՀՀ դրամի տարեկան արժեզրկմանը, հավանաբար, նպաստել է կապիտալի ներհոսքի (հիմնականում տրանսֆերտների և գործոնային եկամուտների տեսքով) աճի որոշակի դանդաղումը:









































