«Սիրիական ազգային երիտասարդություն» («Շաբաբ») կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Սուհեյր Սարմինին Sputnik-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայի կառավարական և ընդդիմադիր պատվիրակներին հաջողվել է պայմանավորվել 4 հիմնական կետերի շուրջ:
Այդ կետերի թվում են. Սիրիայի՝ առանց բացառության բոլոր շրջաններ հումանիտար օգնության փոխադրման ակտիվացում և արագացում ՄԱԿ-ի համապատասխան որոշման հիման վրա, կոչ միջազգային հանրությանը՝ մասամբ թուլացնելու Սիրիայի ժողովրդի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, Լիբանանի և Սիրիայի նկատմամբ Իսրայելի կողմից ագրեսիայի ակտերի, ինչպես նաև պետության գործերին օտարերկրյա միջամտության դատապարտում:
Հունվարի 29-ին Մոսկվայում վերջացել են ներսիրիական քառօրյա բանակցությունները: Բանակցությունների ընթացքում ընդհանուր հարթակ է մշակվել, քննարկում է եղել Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների պատվիրակությունների միջև: