Սաուդյան Արաբիան ցանկանում է օլիմպիական խաղեր կազմակերպել` միայն տղամարդկանց մասնակցությամբ:
Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախը նշել է, որ նման հայտի ներկայացումը անհնարին է, քանի որ այն կդիտարկվի որպես սեռական խտրականության արտահայտում:
«Մեր հասարակությունը դժվար թե ընդունի, որ կանայք կարող են մրցակցել սպորտում: Նրանց արգելված է մարզահագուստ կրել հասարակական վայրերում»,- The Telegraph-ը մեջբերում է Սաուդյան Արաբիայի արքայազնի խոսքերը:






































