Ինչպես տեղեկացրել էինք՝ դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարկումից հետո,դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավճռի հետ համաձայն չէ, որովհետև այս դատավճռով տրվել է իրավիճակային լուծում:
«Ենթադրվում է, որ շուտով՝ ապրիլին, համաներման ակտ կլինի: Ելնելով նախորդ համաներման ակտից կարող ենք ասել, որ քանի որ ազատազրկումը 5 տարի է և հանցագործությունը՝ անզգույշ, ապա գործը կկարճվի: Այսինքն՝ եթե տուժող կողմը որոշեց բողոքարկել այս ակտը, Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել ու Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից բաց թողնել: Այսինքն՝ ապրիլին ինքը բոլոր դեպքերում տանը կհայտնվի»,- նշեց Ն. Բաղդասարյանը:







































