Այսօր` հունվարի 26-ին, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշում է իր 50-ամյակը:
Իր մարզչական գործունեության ընթացքում պորտուգալացի մասնագետը 2-ական անգամ ազգային առաջնությունների հաղթող է դարձել` «Պորտու»-ի, «Չելսի»-ի, «Ինտեր»-ի հետ: Նախորդ մրցաշրջանում մասնագետի գլխավորությամբ «Ռեալ»-ը դարձավ Իսպանիայի չեմպիոն:
Երկու անգամ Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել` «Պորտու»-ի և «Ինտեր»-ի հետ, «Պորտու»-ի գլխավորությամբ նաև նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը և 1-ական անգամ դարձել Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի գավաթակիր:
2010 թվականին ՖԻՖԱ-ն Մոուրինյոյին տարվա լավագույն մարզիչ է ճանաչել:








































