Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պարզաբանել է, թե ինչու է երեկ կայացած «Ատլետիկո»-ի հետ գավաթային խաղում փոխարինել Նեյմարին:
«Նեյմարն անվախ ֆուտբոլիստ է: Նա շատ բան է անում մեզ համար՝ գոլեր է խփում ու կատարում է անհատական անցումներ:
Չէի ցանկանում փոխարինել նրան: Մեզ դուր է գալիս նրա համարձակությունը: Նեյմարը կարևոր խաղերին կարծես յուրատեսակ տրամադրվածությամբ է մոտենում:
Այնուամենայնիվ, խաղը սկսեց ընթանալ այլ ուղղությամբ: Նրա նկատմամբ որս էին հայտարարել: Որոշեցի նրան հանել այդ վիճակից ու փոխարինեցի»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Tribal Football-ը:









































