Գերմանիայի Հասսո Պլատների ինստիտուտում ներկայացվել է սարքի փորձանմուշ, որը ի վիճակի է 3D տպագրության միջոցով իրերը կրկնօրինակել տարածության վրա:
Սարքն անվանել են «Սկոտտի»՝ ի պատիվ «Աստղային ճանապարհ» սերիալի կրկնօրինակման համակարգի օպերատորի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Համակարգի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է՝ առաջին Makerbot Replicator 3D տպիչը թվայնացնում է օբյեկտը ֆոտոխցիկի օգնությամբ, ոչնչացնում է այն, ապա տվյալներն ուղարկում երկրորդ տպիչին, որը տպագրում է այն մեկ այլ վայրում:
Ընդ որում՝ «Սկոտտին» աշխատում է շերտերով՝ պրինտերի ներսի ֆրեզերային հաստոցը առարկայի յուրաքանչյուր շերտը կտրում է լուսանկարը երկրորդ տպիչի վրա ուղարկելուց հետո միայն:
Օգտատիրոջից պահանջվում է միայն օբյեկտը տեղակայել համակարգի մեջ, ընտրել ստացողին ու սեղմել «տեղադրել» կոճակը:
Ինժեներներն ընդգծում են, որ իրենց նախագծի նպատակը իրերի յուրահատկությունը պահպանելն է:
Սակայն համակարգի գլխավոր տեխնոլոգիական խնդիրը ցանցահենության դեմ պայքարն է: Բնօրինակի ոչնչացումը երաշխավորում է վաճառողի իրի անհետացում գնորդի մոտ հայտնվելու հետ միաժամանակ:
Սարքի հնարավորությունները դեռ սահմանափակ են: «Սկոտտին» աշխատում է միայն պլաստմասսայով, ընդ որում՝ ներկված միայն սև գույնով:










































