Ֆրանսիացիները հաշվարկել են, թե որքան արժե նախկին ղեկավարներին «պահելը»: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:
Ներկայումս երկիրն ունի 3 նախկին նախագահ` Վալերի Ժիսկար դ’Էստեն, Ժակ Շիրակ և Նիկոլյա Սարկոզի: Պարզվել է, որ «ամենաթանկն արժե» 88-ամյա դ’Էստենը: Նրա վրա տարեկան ծախսվում է 2.5 մլն եվրո: 82-ամյա Ժակ Շիրակի համար տարեկան ծախսվում է 1.5 մլն եվրո, իսկ 59-ամյա Նիկոլյա Սարկոզիի կարիքների համար բյուջեից 2.2 մլն եվրո է հատկացվում:
Նախկին ղեկավարները բնակարանի, երկու վարորդով ծառայողական ավտոմեքենայի և 7 օգնականների իրավունք ունեն: Իսկ յուրաքանչյուր նախկին նախագահի անվտանգությունն ապահովում են ոստիկանության երկուական աշխատակիցներ:








































