Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Գաղափար փնտրելով. շուտով լրանում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. մամուլ

«Կոմունիստները, դնելով իրենց առաջնորդի դիակը դամբարանում, ուղերձ էին հղել հսկայական երկրի բնակչությանը՝ սա սրբություն է, որի առաջ բոլորդ պարտավոր եք խոնարհվել՝ մի կողմ դնելով ձեր անհատական, ազգային և կրոնական տարբերությունները: Երբ ես էի գիտակից տարիքում, այդ պաշտամունքը կեղծ էր, ավելին՝ ծաղրի առարկա էր, անեկդոտի նյութ: Իրենք՝ Լենինի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները, «կոմունիստական կրոնին» դույզն-ինչ չէին հավատում: Եթե այդպես չլիներ, գուցե այդ պետությունն ավելի երկար գոյատևեր: Բայց ոչ միայն կոմունիստական, այլև ցանկացած այլ պետությունում, նույնիսկ՝ ամենադեմոկրատական, կան, պետք է լինեն ինչ-որ «սրբապատկերներ», ինչ-որ հեղինակություններ, գաղափարներ, եթե կուզեք՝ առասպելներ, որոնց վերաբերյալ կա որոշակի ազգային համաձայնություն, որոնք ստիպում են բոլորին զգաստանալ, մի կողմ դնել ոչ միայն տարաձայնությունները, այլև ցինիկ ժպիտը»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Երբ հանրապետականները՝ առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում և վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն՝ Նժդեհին: Նրա աֆորիզմները (որոնք երբեմն որպես ավարտուն փիլիսոփայական հայեցակարգ են ներկայացվում) մեզ չեն կարող միավորել: Այդ առումով Նժդեհի մասին ֆիլմը, եթե նույնիսկ բոլոր ժամանակների անգերազանցելի գլուխգործոցը լիներ, միևնույն է՝ ծաղրի և հարձակումների կարժանանար՝ մասնավորապես, հանրապետականներին չհամակրողների կողմից:

Բայց եթե հին, կոմունիստական ձևով հնարավոր չէ նման միավորող գաղափար կամ խորհրդանիշ պարտադրել, դա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չպիտի լինեն: Իմ կարծիքով՝ ամենաիդեալական լուծումը կլիներ, եթե նման դերում հանդես գար Հայ առաքելական եկեղեցին: Բայց, ցավոք, մեր բարձրաստիճան հոգևորականները մեր հասարակության մեջ որևէ հարգանք չեն վայելում՝ նրանք ընկալվում են որպես քրեաօլիզարխիկ համակարգի մի մաս, և հիմնականում, կարծում եմ, այդ գնահատականին արժանի են:

Այդ դեպքում՝ ի՞նչը: Դուք, իհարկե, չեք սպասում, որ ես համակարգչային մեկ էջի սահմաններում կպատասխանեմ այդ հարցին: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ շուտով լրանում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Նայենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հայտնի լուսանկարին՝ Ազատության հրապարակում, գուցե այդ նկարը ձեզ ինչ-որ բան կհուշի՞: Չեմ պնդում, որ այդ տղաները ինչ-որ բան էին գտել, բայց ինչ-որ բան նրանք, այնուամենայնիվ, շոշափել էին: Հակառակ դեպքում միլիոն մարդ չէին հավաքի, հակառակ դեպքում հազարավոր մարդիկ կամավոր չէին գնա ռազմաճակատ:

Երբ ես շփվում եմ Ավետիք Իշխանյանի հետ, աշխատում եմ միայն գրական բառեր գործածել և ընթացքում փոխարինել մտքիս եկած ռուսերեն արտահայտությունները հայկական համարժեքներով: Զուտ Ավետիքի ազզանվան պատճառով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում