Նիդեռլանդների և ԱՄՆ-ի աստղագետները J1407 երիտասարդ հսկա էկզոմոլորակի մոտ օղակների համակարգ են հայտնաբերել, որի չափը մոտ 200 անգամ գերազանցում է Սատուրնի օղակների չափին: Գիտնականների հետազոտության մասին հաղորդվում է Ռոչեսթերի համալսարանի կայքում:
Աստղագետների դիտարկումները վկայում են J1407-ի մոտ մինչև 120 մլն կմ տրամագծով մոտ 30 օղակի առկայության մասին: Օղակների շրջանում ինտենսիվ կերպով արբանյակների կազմավորում է տեղի ունենում: Դրան է մատնացույց անում գիտնականների հայտնաբերած լուսածերպն օղակների միջև, որը կարող է նշանակել J1407-ի մոտ Երկրի կամ Մարսի չափ արբանյակի առկայություն:
Օղակները կազմված են քարերից, փոշուց և աստերոիդներից:
Աստղագետները կշարունակեն յուրահատուկ համակարգի ուսումնասիրությունը: Նրանք ենթադրում են, որ մի քանի մլն տարում օղակները կբարակեն, իսկ նրանց տեղում մի քանի արբանյակ կառաջանա:








































