Saturday, 08 06 2024
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Մեքենայի տակ ընկած զոմբի կատուն դուրս է եկել գերեզմանից ու վերադարձել տիրոջ մոտ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում կատուն բառացիորեն հառնել է մեռյալներից, հայտնում է ABC-ն: Իր թաղումից մոտ 1 շաբաթ հետո կենդանին վերադարձել է տիրոջ՝ Թամփա քաղաքի բնակիչ Էլլիս Հաթսոնի մոտ, կարծես ոչինչ չէր եղել:

Հաթսոնը կարծել է, որ կենդանին մահացել է, երբ Բարթ անունով կատուն ընկել է ավտոմեքենայի տակ: Երբ տերն իր կատվին տեսել է արյան մեջ, այնքան է ցնցվել ու շփոթվել, որ չի իմացել՝ ինչ անել: Նա հարևանին խնդրել է թաղել իր կատվին, քանի որ ինքը դրա համար ուժ չի ունեցել:

Հարևան Դասթի Օլբրիթթոնի կատուն ևս սատկել է՝ նույնպես մեքենայի տակ ընկնելով: «Ես նրան իմ աչքերով եմ տեսել, և նա մահացած էր, նա փայտացած էր,- նշում է Օլբրիթթոնը:- Հիմա իմ երեխաները մտածում են, որ մեր կատուն էլ տուն կվերադառնա»:

Հարևանները գումար են հավաքում Բարթի բուժման համար: Կատուն ողջ է մնացել, բայց շատ է տուժել: Նրա ծնոտը կոտրվել է, իսկ ձախ աչքը զգալիորեն վնասված է: Կատուն նաև մեկ շաբաթում շատ է սովածացել, ուժասպառ է: Տերն անմիջապես կատվին տարել է անասնաբուժական կլինիկա: Այնտեղ նրան հայտնել են, որ կատվի բուժման համար մի քանի շաբաթ կպահանջվի: Ցավոք, նրա աչքը պահպանել չի հաջողվել: Բարթը պետք է մի շարք վիրաբուժական վիրահատությունների ենթարկվի, և այդ ամենը հազար դոլար կարժենա:

Հաթսոնին ծախսերը հոգալ օգնել է կենդանիների պաշտպանության տեղի միությունը: Տուժած կենդանու լուսանկարները հրապարակել են տեղի ԶԼՄ-ները:

https://localtvwjw.files.wordpress.com/2015/01/bart2.jpeg?w=770

http://a.abcnews.com/images/US/ht_Bart_6_kb_150127_16x9_992.jpg

http://rack.3.mshcdn.com/media/ZgkyMDE1LzAxLzI3L2EwL3pvbWJpZWNhdDIuMmJmMzQuanBnCnAJdGh1bWIJMTIwMHg2MjcjCmUJanBn/403666a5/9fa/zombiecat2.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում