Անկասկած, միանգամյա օգտագործման ամանեղենը շատ հարմար է, իսկ երբեմն էլ՝ անհրաժեշտ: Օրինակ, քաղաքից դուրս գնալիս բավական է վերցնել միանգամյա օգտագործման ամանեղեն, և այդ կենցաղային հարցը լուծված է համարվում: Սակայն Թայվանի ուսումնասիրողները պարզել են, որ մելամին պարունակող ամանեղենից տաք կերակուր ուտելը վնասակար է առողջության համար, քանի որ բարձր ջերմաստիճանն ավելացնում է մելամինի քանակը, որն իր հերթին կարող է երիկամներում քարերի առաջացման պատճառ դառնալ։
Ուսումնասիրություններին մարդկանց երկու խումբ է մասնակցել. առաջինը տաք ապուրը կերել է պլաստմասե, իսկ երկրորդը՝ կերամիկական ամաններից: Ուտելուց առաջ վերցվել են մեզի անալիզներ: Այնուհետև ուտելուց հետո 12 ժամում ամեն երկու ժամը մեկ: Երեք շաբաթ անց կամավորները նույն ապուրը կերել են այլ ամանեղենից: Մեզի անալիզները կրկին հավաքվել են: Անալիզների արդյունքները ցույց են տվել, որ պլաստմասե ամաններով ուտող մարդկանց երիկամներում քարերի պարունակությունը ավելի մեծ է եղել, քան կերամիկական ամանեղենից օգտվողների մոտ:
Այսպիսով, ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ պլաստմասե ամանեղենը բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ մեծ քանակությամբ մելամին է արտադրում: Սակայն պետք է նշել նաև, որ սննդի մեջ հայտնված մելամինը տարբերվում է պլաստմասե ամանեղենի արտադրության նյութից: Այն ամբողջովին վնասակար չէ:









































