Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Այս սերունդը հատուկ սերունդ է. Արմեն Աշոտյան

Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց, որտեղ մասնակցել է դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը: Ողջունելով դպրոցի մանկավարժներին և աշակերտներին, նախարարը նշել է. «Այսօր ՀՀ բոլոր դպրոցներում մեր աշակերտներն ու մանկավարժներն առաջին անգամ բոլորը միասին նշում են Հայոց բանակի ծննդյան օրը:

Դժվար է գերագնահատել մեր պաշտպանական կառույցի դերը մեր նորանկախ պետության պատմության մեջ: Առանց ազգային բանակ չկա հայոց պետություն և հակառակը` առանց հայոց պետության չկա ազգային բանակ: Մենք բոլորս` լինելով ՀՀ քաղաքացիներ, հպարտության և արժանապատվության զգացում ունենք` հայոց բանակն ունենալով որպես մեր պետականության ամենաառաջին զավակներից մեկը, բայց ամենասիրված զավակը: Այս տարիների ընթացքում հազարավոր հայորդիներ իրենց պարտքն են կատարել` մեր երկրի սահմաններն անառիկ պահելով արտաքին թշնամիներից, հարյուրավորները զոհվել են: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայաստանի ներկայի և ապագայի:

Փառք տանք բոլոր այն զինվորներին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի»,- նշել է նախարարը և հավելել. «Սիրելի մանկավարժներ, կրթական համակարգի դերն այսօր միայն գիտելիքի փոխանցումը չէ. մենք կերտում ենք նոր սերունդ, որը ժամանակակից, բայց նախևառաջ հայ սերունդ է, սերունդ, որն ունի ժամանակակից գիտելիքներ և արդիական տեխնոլոգիաներից օգտվելու կարողություններ, բայց միաժամանակ իր մեջ կրում է իր ազգի արժեքների այն ողջ համախումը, որ մեզ պահել և պահելու է որպես հայ: Եվ այդ արժեքների մեջ գերագույնը սեփական հայրենիքի նկատմամբ տիրոջ զգացումն է, որը ձեզ հետ միասին փոխանցում ենք մեր երիտասարդներին, ովքեր վաղը ծառայելու են մեր սահմաններին: Այս սերունդը հատուկ սերունդ է. սերունդների միջև պայքարը միշտ էլ ակնհայտ է եղել, բայց ես վստահ եմ, որ այսօրվա մեր աշակերտների սերունդը եթե տային Գարեգին Նժդեհին, նա կարող էր կերտել մեր ժողովրդի մշտական տեղն արևի տակ: Սա այն սերունդն է, որն իր գիտելիքներով և ունակություններով, իր ազատություններով ու ազատամտությամբ գերազանցում է ցանկացած այլ սերնդի, որ ծնվել է Հայաստանում: Խաղաղություն մեր ժողովրդին, ուժ ու կորով հայ զինվորին, վստահություն նրանց, ովքեր օր ու գիշեր կերտում են մեր անկախությունն ու անվտանգությունը: Մենք չզորակոչված զինվորներ ենք. Հայաստանի մանկավարժների բանակն այսօր համադրելի է Հայոց բանակի հետ և’ իր հայրենսաիրությամբ, և’ իր քանակով: Շուրջ քառասուն հազար մանկավարժ և չորս հարյուր հազար աշակերտ այսօր կանգնած են հայ զինվորի կողքին»,- նշել է նախարարը:

Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ այսօր անցկացվել են հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում:

IMG_6228

IMG_6292

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում