Ռուսաստանի իշխանությունները հրապարակել են հակաճգնաժամային ծրագիր, որը նախատեսում է «անարդյունավետ ծախսերը բացառելու» հաշվին դաշնային բյուջեի ծախսերի կրճատում 10%-ով: Այս մասին հայտնում է BCC-ի ռուսական ծառայությունը:
Իշխանությունները նաև ծրագրում են հրաժարվել մի շարք նոր նախագծերից և կրճատել պետական իշխանության մարմինների վրա ծախսերը:
Այս տարի առաջնային ուղղություններ են նշվել ոչհումքային ապրանքների ներմուծման փոխարինման և արտահանման աջակցությունը, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը, պետական պաշտպանական պատվերի իրականացումը:
Իշխանությունները խոստանում են նաև կենտրոնանալ քաղաքացիների առավել խոցելի կատեգորիաներին ինֆլյացիոն ծախսերի փոխհատուցման վրա և բարձրացնել բանկային համակարգի կայունությունը: