Thursday, 11 06 2026
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը

Թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է դեմ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը

Հունվարի 25-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ ազգային-ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել էր բանավեճ՝ նվիրված առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածուների կողմից ներկայացված ծրագրերին: Մասնավորապես, արծարծվեց այն հարցը, թե որքանով են սովորական ընտրողին հետաքրքիր այդ ծրագրերը, մանավանդ այն պարագայում, որ ծրագրերում ներկայացվում է ապագայի մի իդեալական պատկեր, որին հասնել հինգ տարվա ընթացքում պարզապես անհնար է:

Բանավեճին մասնակցում էին Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը և Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը: Ուշագրավ է, որ բանախոսներից միայն Արմեն Մարտիրոսյանը միանշանակ դիրքորոշում ներկայացրեց Վլադիմիր Պուտինի Մաքսային միության վերաբերյալ՝ ասելով, որ այդ միությանն անդամակցելը դեմ է Հայաստանի ազգային շահերին, և իրենց կուսակցությունը կողմ է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի և Քաղաքական ասոցացման պայմանագրերի կնքմանը:

Մյուս երկու բանախոսներն ամեն կերպ խուսափեցին միանշանակ և հստակ պատասխաններից նույնիսկ այն ժամանակ, երբ տրվեց ճշգրտող հարց՝ այո կամ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում