Football Italia-ն, վկայակոչելով AS-ը, գրում է, որ «Ռոմա»-ի 30-ամյա դարպասապահ Մարտին Ստեկելենբուրգը կարող է «Ռեալ» տեղափոխվել:
Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասապահը, ով խնդիրներ ունի «Ռոմա»-ի գլխավոր մարզչի հետ, որի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս, թիմից հեռանալու ցանկություն է հայտնել:
Հաղորդման համաձայն՝ Ստեկելենբուրգը փոխարինելու է Կասիլյասին, որը նախորդ խաղում մատի կոտրվածք ստացավ ու անգամ կարող է վիրահատվել:






































