Բրիտանուհուն 18 500 ֆունտ ստեռլինգի տուգանք է եկել այն բանից հետո, երբ նա 1 տարի շարունակ անտեսել է սխալ կայանման համար տուգանքի կտրոնները, հայտնում է Daily Mail-ը:
Տարուց ավելի կինը մեքենան կայանել է իր ավտոտնակի մայթի առջև: Ընդ որում՝ ընկերության ներկայացուցիչները ամեն օր նրա մեքենայի դիմապակուն են փակցրել տուգանքի կտրոնները, սակայն կինը դրանք նետել է՝ մտածելով, թե դրանք իրեն սխալմամբ են ուղարկվել:
Նշվում է, որ այդ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի փորձել վիճարկել իրեն ուղարկված տուգանքները:
Անգամ հիմա իրավախախտը չի պատրաստվում վճարել իր տուգանքը, հակառակը, նա պատրսատվում է փոխել բնակության վայրը:








































