Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի է ունեցել հերթական բազմահազարանոց ցույցը, որի մասնակիցներն իշխանություններից պահանջում են անցկացնել ամբողջական հետաքննություն՝ կապված անցած տարվա սեպտեմբերին 43 ուսանողների անհետացման հետ: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անհետացած ուսանողների հարազատներն են գլխավորել ցուցարարների խմբերը, որոնք տարբեր շրջաններից գնացել են դեպի քաղաքի կենտրոն:
Ուսանողներն անհետացել են 2014թ. սեպտեմբերին՝ Իգուալա քաղաքում բողոքի ակցիայից հետո:
Հետաքննության վարկածով՝ տեղացի կոռումպացված ոստիկանները և պաշտոնյաները ձերբակալել են ցուցարարներին և նրանց փոխանցել թմրանյութերի առևտրով զբաղվողների բանդայի, ինչից հետո ուսանողները սպանվել են:









































