Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը և շնորհակալություն հայտնել հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետևելու համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները և տեղեկացրել, որ ընտրություններին կհտեևի ԱՊՀ շուրջ 170 դիտորդ, որոնց կղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբունքները:
Զրուցակիցներն անդրադարձել են ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ս.թ. ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգին առնչվող հարցերի։




































