Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն խորհուրդ է տվել Ֆրենկ Լեմպարդին Հռոմի «Լացիո» տեղափոխվել: «Դա, անշուշտ, լավ ընտրություն է: Կիսում եմ նրա տեսակետը»,- Football Italia-ն փոխանցում է Դի Մատեոյի խոսքերը:
«Լեմպարդը հրաշալի ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Համոզված եմ, որ ևս երկու տարի նա կարող է խաղալ բարձր մակարդակով»:







































