Հայտնի դառնալու համար այլևս հարկավոր չէ այնքան սեքսուալ գրավչություն ունենալ, որքան Շերոն Սթոունը,- գրում է Լիդիա Կատալանոն La Stampa ամսագրում:
«Այսօր, ինչպես հայտնի է, այլևս հարկավոր չէ Շերոն Սթոունի նման սեքուալ գրավչություն կամ էլ Ֆրենկ Սինատրայի ձայնն ունենալ հայտնի դառնալու համար: Համացանցը շտապում է օգնության նրանց, ովքեր ցանկանում են հայտնի դառնալ և այդ 15 րոպեանոց համբավը ոչ ոքի արգելված չէ»,- գրում է պարբերականը:
«Բավարար է մեկ հետաքրքիր տեսանյութ Youtube-ում կամ Twitter-ում, և գործը արված է: Բայց քանի հայտնի մարդ կա աշխարհում: Հաշվումներ անելը համարձակ քայլ է: Մաթեմատիկոս Մեմյուել Արբեսմանն առաջարկել է հաշվել, քանի հայտնի մարդ իր էջն ունի Wikipedia-ում և բաժանել ստացված թվերը մոլորակի բնակիչների թվին: Մեգահանրագիտարանում էջ ունեցողները 604174-ն են, իսկ մոլորակի բնակչության թիվը հասնում է 7 մլրդ մարդու: Ստացվում է 1:10000-ի հարաբերակցություն: Ավելի դժվար է ասել, թե ինչպես է այդ ցուցանիշը ժամանակի հետ փոխվելու: Հավանաբար նա, ով կարողանա պատասխանել այդ հարցին, կարժանանա Wikipedia-ի իր էջին և օրենքով կդառնա հայտնիների փայլուն հասարակության անդամ»,- գրում է հոդվածի հեղինակը:







































