Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն երկարատև լռությունից հետո մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումը: 88-ամյա Կաստրոն հայտարարել է, որ շարունակում է չվստահել ամերիկացիներին, սակայն դա չի նշանակում, որ ինքը չի ձգտում հակամարտությունների խաղաղ կարգավորման՝ հայտնում է Associated Press-ը:
«Մենք միշտ կձգտենք համագործակցության և բարեկամության աշխարհի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ մեր քաղաքական հակառակորդների հետ»,- ասել է Ֆիդել Կաստրոն:
Դեկտեմբերի կեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Կուբայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների վերականգնման մասին:









































