ԱՄՆ դատարանը մեղավոր է ճանաչել ԿՀՎ նախկին աշխատակից Ջեֆրի Ստերլինգին, ով մեղադրվում էր գաղտնի տեղեկությունների գաղտնազերծման մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Քննությունը կարծում է, որ Ստերլինգը պարբերականի թղթակից Ջեյմս Ռայզենին հայտնել է մանրամասներ Իրանի միջուկային ծրագրի խափանման գործողությունից։
2006 թվականին լրագրողը կիրառել էր ստացած տվյալներն իր՝ «Պատերազմական վիճակ» գրքում։ Իր աղբյուրի անունը Ռայզենը հրաժարվել էր բացահայտել նույնիսկ դատական հետապնդման վախի ներքո։
Նախնական տվյալներով՝ դատավճիռը կկայացվի ապրիլի 24-ին։







































