Ինչպես հայտնի է, ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը նկարահանող խմբի հետ այցելել էր Գյումրի՝ այս քաղաքում տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալու:
Վերջինս այցելել էր Գյումրու քաղաքապետին, հանդիպել էր նաև Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին ու հարցազրույց արել նրանց հետ: Անդրեյ Մախալովին ուղեկցողների տպավորությամբ, Միքայել Սրբազանը բավական սուր տոնով է խոսել նրա հետ, հանդես է եկել որպես իսկական պահանջատեր՝ Պերմյակով ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու հարցում:
Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Աջապահյանն ասել. «Բա ես որպես պահանջատեր պիտի հանդես գայի, ի՞նչ էիք ուզում, որ հանդես գայի, երբ որ ես պահանջատեր եմ: Ես առաջին օրվանից այդ պահանջատերը եղել եմ, նույնիսկ փողոց, որ դուրս չէին եկել ժողովուրդը, դրանից առաջ ես պահանջատեր եղել եմ, և այդ պահանջը իմ պահանջն էլ է նաև, և, բնականաբար, այդ մասին արտահայտվել եմ: և արտահայտվել եմ շատ լուրջ, շատ սուր, բայց նաև շատ զուսպ, ինքը հասկացավ և հասկանալով գնաց»:
Սրբազանի խոսքով Ավետիսյանների հուղարկավորության օրը Անդրեյ Մալախովի՝ Կրասնոդարի երկրամասում ռուս կնոջ պատճառով հայ տղաների միջև ծագած կռիվը ցուցադրող թոք շոուն ինքը չի դիտել, քանի որ չի նայում և երբևիցե ցանկություն էլ չունի դիտելու թոք շոուները, բայց, ըստ նրա, այդ եղեռնագործության ժամանակ այդպիսի թոք շոու ցուցադրելը հավելյալ անհամապատասխանություն է ստեղծել Մալախովի հաղորդման և եղած իրականության միջև:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում









































