Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ չինական «Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Նիկոլյա Անելկան մոտ է Թուրինի «Յուվենթուս» տեղափոխությանը:
Հաղորդման համաձայն՝ թուրինյան ակումբին հաջողվել է համաձայնության գալ չինական թիմի հետ խաղացողի իրավունքները մինչև մրցաշրջանի ավարտ վարձակալական հիմունքներով ձեռք բերելու վերաբերյալ: «Յուվե»-ն պայմանաագրի ժամկետը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն կունենա:
Բանակցությունները մի քանի ժամվա ընթացքում կավարտվեն, որից հետո պաշտոնական հայտարարություն կտրվի:






































