Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Անդրե Շյուրլեն մտադիր է լքել թիմը, տեղեկացնում է Daily Star-ը:
Ըստ աղբյուրի` գերմանացի ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Վոլֆսբուրգ»-ի կազմում:
«Ազնվականներ»-ը պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից միայն 22,5 մլն ֆունտի դիմաց:
Հավելենք, որ «գայլեր»-ը դեռ պաշտոնական առաջարկով չեն դիմել «Չելսի»-ին:







































