«Քրիսթալ Փելաս»-ի 20-ամյա հարձակվող Վիլֆրեդ Զահան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշեցնենք, որ խաղացողն արդեն պաշտոնական պայմանագիր է ստորագրել, սակայն տեղափոխությունը կայանալու է 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը վճարել է 10 մլն ֆունտ, սակայն այդ գումարը կարող է աճել՝ հասնելով 15 մլն ֆունտի:
«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվելու եմ «Յունայթեդ», սակայն առաջիկա 5 ամիսներին մտածելու եմ միայն «Քրիսթալ Փելաս»-ում ելույթներիս մասին»,- հայտարարել է Զահան:





































