Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի բժիշկները նյարդավիզուալիզացիա են անցկացրել,- հաղորդում է իսրայելական Yedioth Ahronoth թերթը:
Հաղորդագրություններում չի նշվում, թե Շարոնն ինչ հետազոտության է ենթարկվել: Բժիշկների խոսքերով՝ այն նախապես ծրագրված է եղել, սակայն բժիշկները հրաժարվել են ասել դրա արդյունքների մասին:
Նյարդավիզուալիզացիան կատարվել է՝ որոշելու համար՝ արդյոք հնարավո՞ր է Շարոնի վիճակի բարելավում: Բժիշկները հրաժարվել են մեկնաբանել այս հաղորդագրությունները:
Նշենք, որ 84-ամյա նախկին վարչապետը կոմայի մեջ է գտնվում 2006 թվից:




































