Եգիպտոսում «հունվարի 25-ի հեղափոխության» 4-րդ տարեդարձի օրը տեղի ունեցած բախումներում զոհերի թիվը հասել է 23-ի: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է, որ ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Ընդ որում, առավել մեծ թվով զոհեր՝ շուրջ 20 մարդ, գրանցվել է Կահիրեի ալ- Մատարիի արվարձանում, որտեղ երեկ արյունալի բախումներ տեղի ունեցան: Երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբի ղեկավար Ալի Խարիդիի խոսքով՝ «ցուցարարների շարքեր ներթափանցած ահաբեկչական խմբերը հրազենային զենք են կիրառել անզեն մարդկանց նկատմամբ»:








































