Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին

Ինչ է ստացել Սերժ Սարգսյանը

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և մի քանի ուշագրավ հայտարարություններ արել՝ կապված Ադրբեջանին Հայաստանի տալիք պատասխանների հետ:

Այդ հայտարարություններում հնչել են աննախադեպ բնորոշումներ: Մասնավորաբար, Սերժ Սարգսյանը խոսել է Ադրբեջանին ասիմետրիկ, կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքի մասին, ինչը Հայաստանում նախկինում հնչել է առավելագույնը պաշտպանության նախարարի մակարդակով: Եվ այն, որ նման հայտարարություն հնչում է նախագահական մակարդակով, որոշակիորեն նոր իրավիճակի մասին է խոսում, նաև միաժամանակ՝ հավանական նոր ռիսկերի:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր սեղանին կան և լավի, և վատի տարբերակներ, պատրաստ է ամեն ինչի՝ սթափի հետ կբանակցի խաղաղության մասին, իսկ ոչ սթափին կպարտադրենք խաղաղություն:

Այս հայտարարությունները գրեթե հավասարազոր են պատերազմի մարտահրավերի ընդունման, առավել ևս, որ Սերժ Սարգսյանը խոսում է շփման գծում Ադրբեջանից զինտեխնիկայի և զինուժի կուտակումների դեպքում կանխարգելիչ հարվածների մասին:

Արդյոք Սերժ Սարգսյանի սեղանին կա՞ն տեղեկություններ, որ նման կուտակումները, հետևաբար նաև ավելի խոշոր ռազմական սադրանքները հավանական են: Ներկայումս կարծես թե սահմանում հարաբերական անդորր է, և ըստ Հայաստանի պաշտոնական տեղեկությունների՝ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների ծավալները էապես նվազել են: Եվ հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը իր հայտարարություններն անում է հենց այս ֆոնին և ոչ թե այն ժամանակ, երբ սահմանին տեղի էին ունենում ակտիվ մարտական գործողություններ ադրբեջանական դիվերսիոն խմբերի չեզոքացման ուղղությամբ:

Տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ պետք է որ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը ուղեկից լինի մարտական առաջադրանքներ կատարող զինված ուժերին: Հետևաբար առավել քան ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի ներկայիս խոսքը ոչ թե եղածին է վերաբերում, այլ վերաբերում է հնարավոր ռիսկերին կամ սպասումներին:

Ըստ որում, հատկանշական է նաև, որ նա ելույթ է ունենում վաղը Կրակովում կայանալիք Մինսկի խմբի համանախագահներ-Մամեդյարով հանդիպումից առաջ: Կասկած չկա, որ Սարգսյանի խոսքի հասցեատերը ոչ միայն Ադրբեջանն է, այլ նաև Մինսկի խմբի համանախագահ երկրները:

Սրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունները անկասկած պարունակում են նաև ներքին շերտեր: Կասկածից վեր է, որ սահմանային իրավիճակը Սերժ Սարգսյանը կփորձի օգտագործել ներքաղաքական կյանքում հնարավոր բարդությունների կամ լարվածությունների դեմ: Այս հարցում նա, իհարկե, օրիգինալ չի լինելու, քանի որ ղարաբաղյան հարցում սահմանային իրավիճակը Հայաստանի բոլոր իշխանությունների համար եղել է ներքին խնդիրներում օգտագործման առարկա՝ ներքաղաքական, այսպես ասած, անելանելի իրավիճակներից և անհաղթահարելի ճնշումներից զերծ մնալու համար: Իսկ այս իմաստով 2015 թվականը լինելու է բավական բարդ տարի՝ նկատի ունենալով և սահմանադրական փոփոխությունների խնդիրը, և նաև սոցիալ-տնտեսական հսկայական ռիսկերը, որոնք լի են լարվածության բազմապատկման պոտենցիալով:

Այս իմաստով և՛ լավի, և՛ վատի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները անշուշտ ուղղված են նաև դեպի ներս, այսպես ասած՝ ներքին սուբյեկտներին ուղղված ինտերպրիտացիայով: Վերջին հաշվով պետք չէ մոռանալ, որ մի քանի օր առաջ հերթական հարցազրույցն էր տարածել ներքաղաքական կամ ներիշխանական հարթությունում նրա առայժմ գլխավոր մրցակիցը՝ Ռոբերտ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի ներկայիս ելույթը ըստ էության իր մեջ պարունակում է նաև անուղղակի, սակայն, անշուշտ, որոշակի պատասխան Ռոբերտ Քոչարյանի ելույթին: Թե ինչքանով ազդեցիկ կլինեն այս խոսքերը արտաքին և ներքին հասցեատերերի համար՝ ցույց կտա ժամանակը: Այստեղ խնդիրն այն է, թե ինչքանով է Սերժ Սարգսյանի այս մեսիջների, այսպես ասած, արտաքին ապահովվածությունը: Այսինքն՝ նա խրոխտ մեսիջներ է փորձում հղել՝ արտաքին որևէ աջակցություն ունենալո՞վ, թե՞ հակառակը՝ զրկված լինելով արտաքին որևէ աջակցությունից և ինչ-որ մենակության զգացումից դրդված, երբ արդեն կորցնելու ոչինչ չկա և մնում է հանդես բերել նման խրոխտ կեցվածք:

Դատելով անցնող տարիներին Սերժ Սարգսյանի և, այսպես ասած, պաշտոնեական և նախագահական գործունեության ոճից ու մեթոդներից՝ անելանելի վիճակներում նա գերադասում է լռությունն ու դադարը և նմանօրինակ ելույթներով հանդես է գալիս որևէ երաշխիքներ ստանալու պարագայում: Մնում է հարցը, թե որտեղից և ինչ տեսքով կարող էին լինել այդ երաշխիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում