Սիրիայի սահմանակից թուրքական Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում բացվել է փախստականների նոր ճամբար՝ Քոբանի քաղաքից փախած սիրիացիների համար: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլիյեթ» թերթը, այն կտեղավորի մինչև 35 հազար մարդ և կդառնա Թուրքիայի ամենախոշոր փախստականների ճամբարը:
Ընդհանուր առմամբ Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղակայված 24 ճամբարներում ապրում է շուրջ 220 հազար մարդ: Նոր ճամբարը կառուցվել է 1 մլն խոր. մետր տարածքի վրա: Դրանում տեղակայված է 2 դաշտային հոսպիտալ, 7 պոլիկլինիկա, դպրոցներ, մանկապարտեզներ:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ապաստան է գտել 1.6 մլն սիրիացի: Նրանցից 230 հազարն ապրում է ճամբարներում, իսկ մյուսները՝ հանրապետության խոշոր քաղաքներում:









































